ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՀ ԱԳ նախարարի, ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի հետ
20:53 - 30 մայիսի, 2020

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՀ ԱԳ նախարարի, ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի հետ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Քիչ առաջ հեռախոսազրույցներ ունեցա Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի և Ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի հետ։ Գործընկերներիս շնորհավորել եմ նշանակումների կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Հեռախոսազրույցների ընթացքում քննարկել ենք արտաքին քաղաքականության օրակարգին, անվտանգության ոլորտում համագործակցության ապահովմանը, ինստիտուտների ներդաշնակեցմանը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել