Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6,089,131 է, մահացել է 368,696 մարդ, ապաքինվել՝ 2,697,554 մարդ
21:39 - 30 մայիսի, 2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6,089,131 է, մահացել է 368,696 մարդ, ապաքինվել՝ 2,697,554 մարդ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, համաձայն վերջին տվյալների, 6,089,131 է։ Մինչ այս պահը վարակից մահացել է 368,696 մարդ, ապաքինվել՝ 2,697,554 մարդ։ 

Վարակակիրների ընդհանուր թվով առաջին տեղում շարունակում է մնալ Միացյալ Նահանգները։ Այստեղ վերջին 24 ժամում գրանցվել է վարակի նոր 10,236 դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը 1,803,766 է։ Մահերի թիվն ավելացել է 453-ով՝ դառնալով 104,995, մինչ այս պահն ապաքինվել է ընդհանուր առմամբ 520,996 հոգի։

Վարակվածների թվով երկրորդ երկիրը Բրազիլիան է։ Այստեղ գրանցվել է վարակի նոր 1,172 դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 469,510 է։ Արձանագրվել է մահվան 71 նոր դեպք, մահերի ընդհանուր թիվը 28,015 է, կորոնավիրուսից մինչ այս պահն ապաքինվել է 193,181 մարդ։

Վարակվածների ընդհանուր թվով երրորդ տեղում է Ռուսաստանը, որտեղ վերջին 24 ժամում վարակակիրների թիվն ավելացել է 8,952-ով՝ դառնալով 396,575։ Արձանագրվել է մահվան 181 նոր դեպք, կորոնավիրուսից մինչ այս պահը մահացել է 4,555 մարդ։ Վարակից ընդհանուր առմամբ ապաքինվել է 167,469 հոգի։

 

Աղբյուրը՝ worldometers.info:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել