Լոս Անջելեսի ոստիկանությունը մահակներ և ռեզինե փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար. CNN
 |tert.am|
10:40 - 31 մայիսի, 2020

Լոս Անջելեսի ոստիկանությունը մահակներ և ռեզինե փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար. CNN |tert.am|

tert.am: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում ոստիկանները մահակներ և ռեզինե փամփուշտներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան առնչությամբ: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնում է CNN հեռուստաալիքը:

Նշվում է, որ ցույցի մասնակիցները տարբեր առարկաներ են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ: Այրվել է ոստիկանական մեքենաներից մեկը:

CNN-ը ավելի վաղ հաղորդել էր Լոս Անջելեսում անկարգությունների ժամանակ 400-ից 500 մարդու բերման ենթարկելու մասին:

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում օրեր առաջ սևամորթ իրավախախտին դաժանորեն սպանած ոստիկանին ուրբաթ ձերբակալել են: Մարդասպանության համար ներկայացված մեղադրանքի համաձայն՝ ոստիկանը ծնկով 3 րոպե շարունակ սեղմել է տղամարդու պարանոցը:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել