Նոր դասագրքերի, մեթոդների հետ կապված լուրերը սուտ են. նախարարը` Լանզարոտեի կոնվենցիայի մասին
 |azatutyun.am|
15:35 - 31 մայիսի, 2020

Նոր դասագրքերի, մեթոդների հետ կապված լուրերը սուտ են. նախարարը` Լանզարոտեի կոնվենցիայի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ կեղծ լուրեր ու պնդումներ են արվում, որոնք ունեն մանիպուլյացիոն բնույթ:

Նա նշեց, որ սա, ըստ էության, մանկապղծության դեմ պայքարի կոնվենցիա է, միտված է պայքարելու մանկապիղծների դեմ: Նախարարը ևս մեկ անգամ շեշտեց` սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին է կոնվենցիան:

«Կոնվենցիայի միայն մեկ հոդվածն է վերաբերում կրթությանը: Շատերն ասում էին, որ սա ամբողջությամբ վերաբերում է սեռական դաստիարակությանը, նոր մեթոդներ ու ծրագրեր են ներմուծվելու»,- ասաց Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ նոր դասագրքերի, նոր ծրագրերի ու մեթոդների հետ կապված լուրերը սուտ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել