Տարածաշրջանի կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը Հայաստանի մասին. մայիս
 |media.am|
17:15 - 31 մայիսի, 2020

Տարածաշրջանի կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը Հայաստանի մասին. մայիս |media.am|

media.am: Մայիսին հետխորհրդային տարածաշրջանում Հայաստանին առնչվող կեղծ, մանիպուլյատիվ և քարոզչական լուրեր շրջանառվեցին։ Ռուսական մեդիա տիրույթում Փաշինյանների ընտանիքին պիտակավորեցին իբրև կոռուպցիոներ ու շարունակեցին հրապարակումները ամերիկյան բիոլաբորատորիաների մասին։ Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ նոր թափ առան վիրուսի մասին դավադրության տեսությունների ու կեղծ լուրերի շրջանառությունը։

Բիոլաբորատորատորիների «ահասարսուռ» վտանգները

Հետխորհրդային մի քանի երկրներում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ներն շարունակում են անհանգստացնել Կրեմլին։

Մայիսին ռուսական մի քանի կայքեր գրեցին և վերատպեցին հոդվածներ՝ կենսաբանական անվտանգության հուշագրի, ինչպես նաև ապատեղեկատվություններ տարածեցին լաբորատորիաների մասին։

Ռազմաքաղաքաան վերլուծությամբ զբաղվող vpoanalytics.com-ը գրեց բնական կամ արհեստական ​​ծագման համաճարակների և կենսաբանական պատերազմների մասին՝ կարևորելով այս ոլորտում հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցը։ Նյութի ավարտին հեղինակն ընդգծեց․ «Մեր կարծիքով՝ այս ոլորտում առկա խնդիրները և հնարավոր թյուրիմացությունները վերացնելու համար աննպատակահարմար է հետաձգել երկու երկրների միջև կենսաբանական անվտանգությունն ապահովող հուշագրի ստորագրումը»:

2014 թվից Հայաստանում գործող լաբորատորիաներում ռուս մասնագետների մուտքն ապահովելու համար նախորդ տարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե քննարկվում է հուշագրի հարցը։ Սակայն, ինչպես մայիսին տեղակացրեցին Հայաստանի ԱԳՆ-ից՝ այս գործընթացը դանդաղել է՝ համավարակի պատճառով արտակարգ իրավիճակի հայտարարմամբ։ Ավելին, նախարարության մամուլի խոսնակը ընդգծեց, որ փոխըմբռնման հուշագիրը ոչ թե կենսաբանական լաբորատորիաների, առավել ևս, ՌԴ մասնագետների մուտքի իրավունքի մասին է, այլ «անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակին»:

Fondsk.ru-ն առաջ քաշեց անհիմն պնդումը, թե մարտի 22-ին բիոլաբորատորիայի 14 աշխատակցի վարակվելուց հետո է, որ Հայաստանում վիրուսը սկսեց ավելի մեծ թափով տարածվել։ Սակայն, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի տվյալերով Հայաստանում COVID-19-ի վրակակիրների թիվը տասնյակներով սկսել է աճել ավելի վաղ՝ մարտի 16-ից սկսած։

Cont.wsfondsk.ru կայքերում հայտնվեց Verelq.am-ի առանց փաստական հիմնավորման պնդումը, թե Հայաստանի բիոլաբորատորիաներում փորձարկվում է էնտոմոլոգիական զենքի արդյունավետությունը՝ միջատների օգտագործումը վարակիչ հիվանդությունների տարածման համար:

Կենսաբանական զենքի թեզի մեկ այլ տարբերակ հայտնվեց cont.ws-ում։ Կայքը ներկայացրել է անկախ լրագրող ներկայացող Եվգենի Միխաիլովի YouTube-ի ալիքում տեղադրված տեսանյութը, որում վերջինս թարգմանել է ednews.net-ում հրապարակված ադրբեջանական տեսանյութը՝ ռուսերեն թարգմանությամբ։

Նյութում, «անկախ աղբյուրներ»-ի հղում տալով, ասվում է, թե Հայաստանի բիոլաբորատորիաներում մշակում են վիրուսներ, որոնք կարող են ազդել կոնկրետ էթնիկ խմբերի վրա՝ թուրքական, հյուսիսային Կովկասի և Ադրբեջանի։ Ու արվում է ենթադրություն-եզրակացություն, թե հենց այդ տարածքներում են նախապատրաստվում հնարավոր համաճարակաբանական գրոհներ:

Բիոլաբորատորիաներ․ ռուսական քարոզչության հայկական արձագանքը

Բիոլաբորատորիաների մասին այս քարոզչական թեզերը ներթափանցեցին Հայաստան՝ տեղեկատվական քարոզչության և անգամ ակցիայի տեսքով։

Նախ, ապրիլի 28-ին ֆեյսբուքում ստեղծվեց «Ոչ Ամերիկյան Վիրուսածին Լաբորատորիաներին» էջը։ Դրա նպատակների մասին պատմող առաջին հրապարակումն, ըստ էության, ամփոփեց կենտրոնի մասին տարածվող քարոզչական թեզերը։ Հեղինակներն այն անվանում են «Սորոսական քաղաքականությամբ իրականացվող կենսաբանական վիրուսածին լաբորատորիաներ»։ Պնդում, որ Հայաստանի նոր իշխանությունները ֆինանսական շահագրգռություն ունեն լաբորատորիայի գործունեությանից։ Փոխարենը դրանք առողջապահական և դիվանագիտական խնդիրներ են առաջացնում հայ-ռուսական հարաբերություններում։

Սրան հաջորդեց մայիսի 7-ին Կառավարության շենքի դիմաց մի քանի մարդու ակցիան, որը գլխավորող Սևակ Մարտիրոսյանը ասաց, թե վարկած կա, որ այնտեղ կենսաբանական զենք են արտադրում ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի։ Media.am-ն անդրադարձել է ակցիայի մասնակիցներին, նրանց պնդումներին, բիոլաբորատորիաների գործունեության և ռուսական քարոզչությանը։

«Հայոց արծիվներ, միասնական Հայաստան»-ի բաց նամակին անդրադարձավ news-front.info-ն։ Հեղինակները պահանջել են Հայաստանի վարչապետից երկու ամսվա ընթացքում փակել այս լաբորատորիաները, որոնք, ըստ նրանց, վտանգավոր են քաղաքացիների առողջության և հայկական գենետիկ կոդի պահպանման համար։

Գեյթսը, չիպն ու պատվաստանյութը

Կորոնավիրուսի մասին դավադրության տեսությունները Ֆեյսբուքի հայկական տիրույթում են հայտնվել մեծամասամբ ռուսալեզու աղբյուրներից։ Օրինակ, ռուսալեզու նման բովանդակույթուն է պարբերաբար իր էջում տեղադրում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նրա էջը թերթելիս կարող ենք գտել ֆեյսբուքի թողած նշումը, որ բովանդակությունը փաստերը ստուգողները համարել են կեղծմասաբ կեղծ։

 Վերջինս իր էջում կիսել է ռուս պրոկրեմլինյան ռեժիսոր Նիկիտա Միխալկովի “Россия 24” հեռուստաընկերությամբ հեռարձակվող շարքից այն դրվագը, որտեղ վերջինս պնդել էր, թե Բիլ Գեյթսը պատվաստանյութի միջոցով մարդկանց չիպավորելու է։ Դրա նպատակը մարդկանց կառավարելն ու բնակչության թիվը կրճատելն է։ Այս դավադրության տեսությունը տարածել են հայկական մի քանի կայքեր՝ hayeli.amanalitik.am։

Արշալույս Բարսեղյան

Շարունակությունը կարդացեք media.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել