Արոնյանը կրկին 7-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում |armenpress.am|
21:45 - 31 մայիսի, 2020

Արոնյանը կրկին 7-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում |armenpress.am|

armenpress.am: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-իդասակարգման աղյուսակում 7-րդն է: Արոնյանը պահպանել է դիրքը և նախորդ ամսվա պես 7-րդն է:

Լավագույն 10-յակում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովը և Անիշ Գիրին:

Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույն շախմատիստների շարքում են նաև ԳաբրիելՍարգսյանը (53-րդ տեղ), Կարեն Գրիգորյանը (71-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (77-րդ տեղ) և ՍերգեյՄովսեսյանը (99-րդ տեղ): 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել