Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 4․540-ի |ermenihaber.am|
10:33 - 01 հունիսի, 2020

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 4․540-ի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում մայիսի 31-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 25 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում կատարված 35․600 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 839 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 25 դեպք, իսկ ապաքինման 989 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 127.973 մարդ, իսկ 648 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 163․942, իսկ մահվան 4․540 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․039․194-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել