Քաղաքացիները Հայաստանում չգրանցված դեղորայք կարող են պատվիրել. խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |hetq.am|
11:23 - 01 հունիսի, 2020

Քաղաքացիները Հայաստանում չգրանցված դեղորայք կարող են պատվիրել. խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ֆիզիկական անձանց հնարավորություն ընձեռել փոստային ծառայության միջոցով դեղորայք ստանալ արտերկրից: Նախագիծն ընդունվեց միաձայն` 114 ձայնով:

Այս փոփոխությունների շնորհիվ քաղաքացիները կկարողանան փոստային առաքանիներով պատվիրել ու ստանալ դեղորայք, որոնք Հայաստանում չկան կամ գրանցված չեն: Քաղաքացիները էլեկտրոնային եղանակով կարող են դիմել Առողջապահության նախարարություն, ստանալ թույլտվություն, դիմել մաքսային ծառայություն ու ստանալ իրենց դեղորայքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել