Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ
11:26 - 01 հունիսի, 2020

Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ: Նրանք արտերկրից ժամանած Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում:

Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 43 քաղաքացի, որից 26-ն արդեն առողջացել են, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 102 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել