Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել, այդ թվում նախարարի
13:24 - 01 հունիսի, 2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել, այդ թվում նախարարի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Լեւոն Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար։

Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։

Դավիթ Պողոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ։

Նույն օրը երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Էդգար Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից` իր դիմումի համաձայն:

Հայկ Բախշիյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել