Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում բնական գազի սակագնի վերաբերյալ սեփական հաշվարկները |factor.am|
14:00 - 01 հունիսի, 2020

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում բնական գազի սակագնի վերաբերյալ սեփական հաշվարկները |factor.am|

factor.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ներկայացրել է Հայաստանում բնական գազի սակագնի վերաբերյալ սեփական հաշվարկները։ Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմ Արմենիան» այս տարվա ապրիլի 1-ին դիմել է հանձնաժողով՝ գազի գինը շուրջ 11%-ով բարձրացնելու հայտով։

ՀԾԿՀ-ից տեղեկանում ենք, որ հանձնաժողովն առաջարկել է բնակչությանը վաճառվող բնական գազի գինը թողնել նույնը՝ 139 հազար դրամ՝ 1000 խ/մ-ի դիմաց, թեև ռուսական ընկերությունն առաջարկում էր մոտ 3100 դրամով իջեցնել բնակիչների գազի գինը, այդուհանդերձ, սոցիալապես անապահով ընտանիքների համար 30%-ով թանկացում էր առաջարկվում՝ սակագինը 100 հազար դրամից հասցնել 135․9 հազար դրամի։ ՀԾԿՀ-ն գտնում է, որ սոցիալապես անապահով խավի գազը պետք է չթանկանա՝ մնալով գործող 100 հազար դրամը՝ 1000 խ/մ-ի դիմաց։ Եթե շարքային սպառողների համար գազի գնի բարձրացում հանձնաժողովը չի նախատեսում, այդուհանդերձ, որոշակի բարձրացում, ըստ ներկայացված հաշվարկների, կարող է լինել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար։

Մասնավորապես՝ ջերմոցային տնտեսություններին, պահածոների, խմիչքների, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող գազի գինը հանձնաժողովի հաշվարկներով, հիմնավորված կլինի բարձրացնել 212 դոլարից 224՝ 1000 խ/մ-ի դիմաց, մինչդեռ «Գազպրոմը» առաջարկում էր թանկացնել մինչև 283 դոլար։ Ամսական մինչև 10 000 խ/մ սպառում ունեցող բաժանորդների գազի գինը ևս ՀԾԿՀ-ի հաշվարկներով, պետք է մնա նույնը՝ 139 000 դրամ՝ 1000 խ/մ-ի համար, իսկ ամսական 10 000 խ/մ-ը գերազանցող սպառողների համար գին է առաջարկվում սահմանել 255 դոլար։

Առավել մանրամասն՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել