Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով
14:01 - 01 հունիսի, 2020

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 1-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 2-ին, 3-ին, 6-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունիսի 1-ի ցերեկը, 4-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 2-ին, 3-ին, 6-ին` օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել