Գլխավոր դատախազը պատմեց նախկինում կազմակերպված կոռուպցիոն բնույթի հանցավոր սխեմայի մասին |armenpress.am|
14:31 - 01 հունիսի, 2020

Գլխավոր դատախազը պատմեց նախկինում կազմակերպված կոռուպցիոն բնույթի հանցավոր սխեմայի մասին |armenpress.am|

armenpress.am: Նախաքննական տարբեր մարմինների վարույթում քննվում են հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր, որոնցով քննության առարկա է սխեմատիկ գործելակերպով տասնյակ տնտեսավարող սուբյեկտների ֆորմալ ներգրավմամբ շղթայական, պետական հովանավորչությամբ իրականացված տնտեսական գործունեություն:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս մասին ասաց ԱԺ նիստում՝  «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը ներկայացնելիս:

«2019-ին առանձնացել է մի քանի ոլորտում սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարված մեծածավալ  արդյունավետ աշխատանքով: Այսօր նախաքննական տարբեր մարմինների վարույթում քննվում են մեր երկրի համար նախադեպը չունեցող ծավալների հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր, որոնցով քննության առարկա են՝ առանց չափազանցության 10  և ավելի տարիների ընթացքում կազմակերպված հստակ սխեմատիկ գործելակերպով տասնյակ տնտեսավարող սուբյեկտների ֆորմալ ներգրավմամբ շղթայական, պետական հովանավորչությամբ իրականացված տնտեսական գործունեություն: Դրա արդյունքում հարյուր միլիոնավոր դոլարների հասնող հանցավոր եկամուտներ են գեներացվել՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, տարբեր երկրների բանկային ու ֆինանսական համակագերի օգտագործմամբ փորձ անելով թաքցնել դրանց իրական ծագումն ու աղբյուրը: Դրանց որոշ մասով արդեն առկա են տասնյակ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ»,- ասաց Դավթյանը:

Փաստական տվյալներ են ձեռք բերվում հանցավոր սխեմայի բոլոր օղակները, հանգամանքները հիմնավորելու վերաբերյալ՝ գործի դնելով իրավական ողջ գործիքակազմը, պետության պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ: Այդ նպատակով միայն ներկա պահին վերոնշյալ գումարային արժեքը գերազանցող գույք է արգելադրված: Առաջիկայում ևս նոր տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել