COVID-19. Վարակը նոր թափ է հավաքել Հայաստանում |ampop.am|
15:12 - 01 հունիսի, 2020

COVID-19. Վարակը նոր թափ է հավաքել Հայաստանում |ampop.am|

ampop.am: Նոր կորոնավիրուսային վարակը Հայաստանում նոր թափ է հավաքում և խոսել նահանջի մասին առաջիկայում դժվար հաջողվի՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջին օրերին օրական նոր վարակվածների թիվն արդեն գերազանցել է 300-ը՝ այն դեպքում, երբ ընդամենը յոթ օր առաջ այս թիվը կիսով չափ քիչ էր։

Հանրապետությունում COVID-19-ով վարակվածության առաջին դեպքը գրանցվելուց ուղիղ երկու ամիս անց՝ ապրիլի 30-ին, վարակվածների ընդհանուր թիվը հատեց 2000-ի շեմը։ Մայիսի 31-ի դրությամբ, այսինքն` 1 ամիս անց, այն գրեթե հնգապատկվեց՝ հասնելով 9492-ի։ Նրանցից, ըստ պաշտոնական տվյալների, ապաքինվել է 36.2%-ը կամ 3402 մարդ։

Ստորև ներկայացված գրաֆիկում երևում է, որ ապրիլի 13-մայիսի 12-ը (արտակարգ դրության ռեժիմի երկրորդ ժամկետի ընթացքում) հաստատված դեպքերն օրական թեստավորվածների շրջանում միջինը 10% են կազմել, մինչդեռ մայիսի 13-31-ը` 18 օրվա կտրվածքով, այդ ցուցանիշն աճեց 2.5 անգամ՝ կազմելով 25%։

Ըստ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի՝ մոբիլիզացված հիվանդանոցներում մայիսի 24-ի դրությամբ 186 ռեանիմացիոն մահճակալից ազատ է ընդամենը 32-ը։

186 ռեանիմացիոն մահճակալից ազատ է ընդամենը 32-ը

230 պացիենտ ծանր է, 52-ը՝ ծայրահեղ ծանր

Նախարար Թորոսյանը դեռ մայիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվաչպաետ Տիգրան Ավինյանի հետ քննարկման ընթացքում նշել էր, որ մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունը առողջապահական ոլորտին հնարավորություն տվեց մոբիլիզացնել ուժերը, վերազինել հիվանդանոցները, ձեռք բերել անհատական պաշտպանության միջոցներ։ Ըստ նախարարի, այդպես համակարգը որոշ չափով պատրաստվեց անցանկալի սցենարին և կկարողանա սպասարկել մինչև 4000 հիվադի, որից 1500-ին՝ հիվանդանոցներում։

Շարունակությունը՝ ampop.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել