Ըստ օրենքի՝ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող մեքենաները պետք է ունենան տախոգրաֆ |armtimes.com|
15:39 - 01 հունիսի, 2020

Ըստ օրենքի՝ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող մեքենաները պետք է ունենան տախոգրաֆ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ-ում ավբոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն տախոգրաֆով։

Այս փոփոխությունը սահմանվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով։ Նախագծի հեղինակները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր են՝ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը եւ Արթուր Գրիգորյանը։ Նախագծի քննարկման ժամանակ կառավարության դիրքորոշումը ներկայացնելիս Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նախ ընթերցեց նախատեսվող փոփոխությունները։

Այս օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունն այնն է, որ ավտոտրանսպորտային ոլորտում ներկայիս օրենսդրությամբ միջպետական կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու ժամանակահատվածում չկա երաշխիք, որ ուղեւորների կյանքին կամ առողջությանը վտանգ չի սպառնում։ Այդպիսի վտանգների առաջին աղբյուրն էլ հենց այն է, որ օրենքով սահմանված չէ տախոգրաֆի առկայության պարտադիրությունը միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս։ Արդյունքում ստացվում է իրավիճակ, երբ վարորդն առանց հանգստի շարունակում է վարել մեքենան՝ վտանգելով թե՛ իր, թե՛ ուղեւորների առողջությունը։

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել