«Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, այն չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսի դեմ պայքարում
16:52 - 01 հունիսի, 2020

«Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, այն չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսի դեմ պայքարում

ՀՀ Առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ «Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում»:

Հայտնում ենք, որ «Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:

Առողջապահության նախարարությունը սննդային հավելումները գրանցելու գործառույթ չունի: Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց: Հավելենք, որ որևէ պաշտոնական ուցեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել