Կարող եմ ասել՝ թեստերի քիչ քանակ է արվել կիրակի օրը. Արսեն Թորոսյան
 |shantnews.am|
19:55 - 01 հունիսի, 2020

Կարող եմ ասել՝ թեստերի քիչ քանակ է արվել կիրակի օրը. Արսեն Թորոսյան |shantnews.am|

shantnews.am: Ունեցել ենք 210 նոր արձանագրված դեպք կիրակի օրվա ընթացքում: Այսպիսով, ընդհանուր դեպքերի թիվը հասնում է 9492: Մենք բազմիցս շեշտել էինք, որ եթե պահպանվեին համաճարակաբանական այս տեմպերը, մայիսի վերջին կունենանք մոտ 10 հազար վարակակիր, և փաստացի այդ կանխատեսումները արդարացան: Դժբախտաբար, եղել են նաև մահվան ելքով դեպքեր՝ 8, և ընդհանուր մահվան թիվը ստացվել է 139: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ճեպազրույցի ժամանակ:

«Կարող եմ ասել՝ թեստերի քիչ քանակ է արվել կիրակի օրը, որովհետև լաբորատորիաները ոչ բոլորն էին աշխատում ամբողջական ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև դրանք պետք է կանգնեն պրոֆիլակտիկ հանգստի, որպեսզի թեստերի որակյալ արդյունք ունենանք»,- տեղեկացրեց նախարարը:

Արսեն Թորոսյանի խոսքերով՝ լարված է մնում հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը:

«Ծանր վիճակում է 440 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 50 քաղաքացի, նրանցից 16-ը միացած է թոքերի արհեսատական օդափոխության սարքին»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել