Հայաստանում ասիմպտոմ կորոնավիրուսի 18-20 հազար դեպք կարող է լինել. Նիկոլ Փաշինյան  |armtimes.com|
20:10 - 01 հունիսի, 2020

Հայաստանում ասիմպտոմ կորոնավիրուսի 18-20 հազար դեպք կարող է լինել. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Պարետատան նիստից հետո հերթական ճեպազրույցով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին մասնակցել են նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ճեպազրույցն անցկացվել է վարչապետի կեցավայրում:

«Այստեղ դուրս գալուց ջերմությունս չափել եմ, այնպես, ինչպես ամեն օր աշխատանքի գնալուց առաջ: 36.6 էր ջերմությունս: Ինչպես ես, այնպես էլ մեր ընտանիքի մյուս անդամները այս պահին որևէ ախտանիշ չունենք: Վստահ եմ, որ ես եմ բոլորին վարակել, հավանաբար հակահամաճարակային կանոների խախտում եմ թույլ տվել, ուստի մեկ անգամ ևս ուզում եմ բոլորիդ կոչ անել, որ մեր պատմությունը չկրկնեք: Մեր շրջապատի բոլոր մարդկանց պետք է վերաբերվել որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուրի»,- ասաց վարչապետը:

Ըստ վարչապետի՝ այսօր կարելի է արձանագրել, որ Հայաստանում 18-ից 20.000 ասիմպտոմ դեպք կարող է լինել, այսինքն՝ մարդիկ լինեն վարակված, սակայն ախտանշան չունենան: «Ինձ նման: Իմ մոտ ոչ մի բան չկար, բայց քանի որ հունիսի 3-ին Արցախ մեկնելու ծրագրեր կային, և հնարավոր էր նաև՝ զինվորների հետ հանդիպում լիներ, ես թեստավորվել էի: Մեր ընտանիքից ոչ մեկը ախտանիշ չի ունեցել, և ամբողջ կազմով մեկուսացած է վարչապետի կեցավայրում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ասաց՝ պարետատան նիստն անձամբ է վարել, հեռավար, իհարկե: Վաղվանից առավել կինտերգրվի այդ աշխատանքներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել