Հայկական արտադրության առաջին թեստերը բժշկներին կհանձնվեն հունիսի 2-ին

 |armenpress.am|
20:20 - 01 հունիսի, 2020

Հայկական արտադրության առաջին թեստերը բժշկներին կհանձնվեն հունիսի 2-ին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի տեղական արտադրությունը, հունիսի 2-ին դրանց առաջին խմբաքանակը կհանձնվի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Մենք նաև նախաձեռնել ենք թեստավորման արտադրություն ՀՀ-ում: Եվ ներկրված 100 հազար ռեագենտներով արդեն իսկ թեստերի արտադրությունը մեկնարկել է: Վաղն առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է ՀՎԿԱԿ-ին»,-ասաց Ավինյանը:

Գնահատվում է, որ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը կարող է օրական 3000-5000 թեստ  արտադրել: Դա հետագա թեստավորման քանակների ավելացման պայմաններում հնարավորություն է ստեղծելու բավարարել պահանջարկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել