Սահմանին գազի ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են․ փոխվարչապետ
 |armtimes.com|
20:40 - 01 հունիսի, 2020

Սահմանին գազի ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են․ փոխվարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա»-ի եւ «Տրանսգազ»-ի կողմից ներկայացված գազի սակագների փոփոխության հայտը։ Հունիսի 4-ին կմեկնարկի աշխատանքային քննարկումների փուլը՝ ՀԿ-ների, հետաքրքրություն ցուցաբերած շահագրգիռ անձանց եւ ընկերության ներկայացուցիչների միջեւ։

Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 255.06 դոլարից դարձնել 283.14 դոլար, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկում է սահմանել 266.71 դոլար։ Այսինքն ՀԾԿՀ-ն 11 տոկոս սակագնի բարձրացման փոխարեն առաջարկում է 4.5 տոկոս բարձրացում։

Սակայն «Գազպրոմ Արմենիա»-ի եւ ՀԾԿՀ-ի առաջարկների մեջ տարբերություններ կան մի շարք հարցերում։ «Գազպրոմ»-ն առաջարկում է սոցիալապես անապահով խավի համար՝ որոնք տարեկան մինչեւ 600 խմ գազ են սպառում, գազի 1000 խորանարդ մետրի դիմաց սակագինը 100 հազար դրամից դարձնել 135 հազար 909 դրամ, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկում է ներկա գինն անփոփոխ թողնել։ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է նաեւ բնակչության համար սակագինը 1000 խմ-ի դիմաց նվազեցնել՝ 139 հազար դրամից դարձնելով՝ 135 հազար 909 դրամ, սակայն ՀԾԿՀ-ն առաջարկում է սա եւս անփոփոխ թողնել։

«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաեւ վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը 1000 խմ-ի դիմաց 212 դոլարից դարձնել 283.1 դոլար, այս պարագայում ՀԾԿՀ-ն առաջարկել է այն դարձնել 224 դոլար։

«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է նաեւ ամսական մինչեւ 10 հազար խմ սպառում ունեցող խմբի սպառողների համար գազի սակագինը դարձնել 1000 խմ-ի դիմաց դարձնել 135 հազար 909 դրամ՝ գործող 139 հազար դրամի փոխարեն, սակայն ՀԾԿՀ-ն առաջարկել է այն փոփոխության չենթարկել։ Իսկ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող սպառողների համար «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է 1000 խմ-ի դիմաց 242.1 դոլարի փոխարեն սահմանել 283.14 դոլար սակագին, սակայն հանձնաժողովը առաջարկել է սահմանել 255.92 դոլար սակագին։

Այսինքն ըստ էության ՀԾԿՀ-ն իր հայտի ուսումնասիրության հիմա կազմել է առաջարկություն, որով բնակիչ-բաժանորդների համար գազի սակագինը փոփոխության չի ենթարկվի։

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

- Պարոն Գրիգորյան, ծանո՞թ եք գազի սակագների վերաբերյալ ՀԾԿՀ-ի առաջարկին։ Որքանո՞վ է այն ՀՀ Կառավարության համար ընդունելի տարբերակ։ 

- Սահմանին ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են: ՀՀ Կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի ՀԾԿՀ-ի կողմից սակագնի հետ կապված քննարկումներն ավարտվելուց հետո:

- Եթե ամեն դեպքում գազի սակագինը բարձրանա, ՀՀ Կառավարությունը դիտարկո՞ւմ է այլընտրանքային տարբերակներ. Օրինակ՝ Իրանից գազ ներկրելու տարբերակի մասին։

- ՀՀ Կառավարությունը վերջին շրջանում մշտապես դիտարկել եւ շարունակում է դիտարկել այլընտրանքային տարբերակներ, որոնք չեն լինի պահային, չեն առաջացնի մեկ այլ կախվածություն, կապահովեն հավասարակշռված շահերի սկզբունքը եւ կլինեն ինստիտուցիոնալ: 

Ավելին՝ Armtimes.com-ում։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել