Երեք ԲԿ-ներում սպասվում են ռեանիմացիոն մահճակալների խոշոր ավելացում․ Արսեն Թորոսյան

 |armenpress.am|
21:55 - 01 հունիսի, 2020

Երեք ԲԿ-ներում սպասվում են ռեանիմացիոն մահճակալների խոշոր ավելացում․ Արսեն Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ավելացվում են վերակենդանացման բաժանմունքների մահճակալային տեղերը: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Լրագրողը հիշեցրել էր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությունը, որ առաջիկայում մահերը լինելու են տանը, հետաքրքրվել՝ արդյոք վերահսկողությունից դուրս է եկել իրավիճակը:

Նախ պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ամենօրյա աշխատանք է տարվում տարբեր բուժհաստատությունների հետ, որպեսզի վերակենդանացման տեղերն ավելացնեն:

Նախարար Թորոսյանն էլ հավելեց՝ վերջին օրերին արդեն փոքր ավելացումներ կան: «Խոսքը Արտաշատի բժշկական կենտրոնի, Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական  կենտրոնի մասին է: Սակայն երեք խոշոր ավելացումներ ենք ունենալու հերթականությամբ՝ Աստղիկ ԲԿ-ում՝ մոտ 20 ռեանիմացիոն մահճակալ և ևս 20 ինտենսիվ թերապիայի մահճակալ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում՝ մոտ 50 ռեանիմացիոն մահճակալ և Էրեբունի ԲԿ-ում՝ մոտ 45-50 ռեանիմացիոն մահճակալ»,-ասաց Թորոսյանն ու նշեց՝ գործողությունները կախված են լինելու վարակի տարածման տեմպից:

Նախարարը նաև նշեց, որ չի կիսում Բաբաջանյանի այն կարծքիը, որը շուտով մարդիկ տանը մնալու են և առանց բուժօգնության մահանալու: Այդ իրավիճակը ամենօրյա ռեժիմով գնահատվում է, ըստ այդմ՝ որոշվում է քաղաքականությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել