ՀՀ դատախազությունը կհամալրվի 73 հաստիքով. վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել
 |tert.am|
22:37 - 01 հունիսի, 2020

ՀՀ դատախազությունը կհամալրվի 73 հաստիքով. վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել |tert.am|

tert.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման մեջ փոփոխություն է կատարվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքէջից, որտեղ մասնավորապես, գրված է.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 6 հավելվածի 1-ին կետում «653» թիվը փոխարինել «726» թվով»:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 6 հավելվածի 1-ին կետում նշված է ՀՀ դատախազությունում աշխատողների առավելագույն թիվը (հաստիքների միավորը):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել