Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներն այսօրվանից միացան սննդի մատակարարման նոր համակարգին
09:09 - 02 հունիսի, 2020

Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներն այսօրվանից միացան սննդի մատակարարման նոր համակարգին

Նախորդ տարվա նոյեմբերին՝ «Արմավիր» և Նուբարաշեն» ՔԿՀ-ներում ներդրված սննդի մատակարարման նոր համակարգի պիլոտային ծրագրից մեկ ամիս անց, երբ լրագրողների հետ մասնակցեցի սննդի համտեսին և արձանագրեցի, որ ՔԿՀ-ներում պահվող անձանց մոտ 100 տոկոսն օգտվում է սննդից, հայտարարեցի, որ 2021 թվականի ընթացքում բոլոր քրեակատարողական հիմնարկների սննդի ապահովման գործառույթը պատվիրակված կլինի մասնավոր հատվածին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և հավելել.

«Այսօր այդ խոստումն իրականություն է, և կարող եմ փաստել, որ Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները հունիսի մեկից միացել են այդ համակարգին։ Ավելորդ է նույնիսկ նշելը, թե այն մուլտիպլիկատիվ ինչ արդյունք է ապահովում՝ սննդի պարունակությամբ հանձնուքների թվի կրճատում, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացում»։

Նախարարը նաև հայտնել է, որ ՔԿՀ-ներում իրականացվող բարեփոխումները շարունակվում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել