Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երեւան երթուղիով Հայաստան վերադարձավ ՀՀ քաղաքացիների մեծ խումբ
12:21 - 02 հունիսի, 2020

Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երեւան երթուղիով Հայաստան վերադարձավ ՀՀ քաղաքացիների մեծ խումբ

Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երևան երթուղիով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 ՀՀ քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջից։

Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով մայիսի 30-ին Երևան են ժամանել 70 ՀՀ քաղաքացի։  Կազմակերպական հարցերում ՀՀ քաղաքացիներին աջակցություն են ցուցաբերում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության աշխատակիցները։ Չվերթներն իրականացնող KLM և Belavia ավիաընկերությունների հետ ՀՀ գլխավոր հյուպատոսության ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ ՀՀ քաղաքացիները Ամստերդամում շենգենյան արտոնագրի կարիք չեն ունենում և օգտվում են տարանցիկ գոտուց։ Հունիսի 1-ին, նույն երթուղիով Հայաստան վերադարձավ ևս 23 ՀՀ քաղաքացի։ Նշված պայմանավորվածություններով չվերթներն իրականացվում է մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։

Այդպիսով, Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երևան երթուղիով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 ՀՀ քաղաքացի։ Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել