Վարչապետի գրառումից եմ տեղեկացել հունիսմեկյան միջոցառման մասին. Շենգավիթի թաղապետ |news.am|
13:34 - 02 հունիսի, 2020

Վարչապետի գրառումից եմ տեղեկացել հունիսմեկյան միջոցառման մասին. Շենգավիթի թաղապետ |news.am|

news.am: Շենգավիթ վարչական շրջանում երեկ տեղի ունեցած հունիսմեկյան միջոցառման մասին տեղեկացել եմ վարչապետի գրառումից։ Այս մասին այսօր՝ հունիսի 2–ին, ասաց վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։

«Միջոցառումը կազմակերպվել է Բագրատունյաց 34 և 36 շենքերի բակում։ Վարչական շրջանը, որեւէ առնչություն չունի այդ դեպքի հետ։ Համատիրության հետ խոսել ենք, համատիրությունը եւս չի կազմակերպել։ Ծնողներն իրենք են կազմակերպել այդ միջոցառումը, կարծում եմ պատասխանատվության կենթարկվեն։ Կրկնակի տարակուսելի է, որ այս վարքագիծը դրսևորվել է Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ և իբրև թե հանուն երեխաների»,– ասաց նա։

Մկրտչյանի խոսքով՝ այն ինչ կախված է եղել վարչական շրջանի կողմից իրականացվել է. «Մենք այգիներում դադարեցրել ենք աշխատանքները, հայտարարություններ են տարածվել, այգիներում խաղային ատրակցիոնները չեն աշխատել»։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր տեղադրել եւ գրել, որ այն իրեն ուղարկել են եւ հավաստիացրել, որ միջոցառումը տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։

«Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։ ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»,-նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել