Ռուսաստանի ՊՆ-ն սկսում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները |azatutyun.am|
14:23 - 02 հունիսի, 2020

Ռուսաստանի ՊՆ-ն սկսում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնց կմասնակցեն զինված ուժերի հինգ տասնյակ կամավորներ։

Նյութը մշակվել է նախարարության գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, առաջինն այդ մասին բարձրաձայնել էր պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռավար զրույցում։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, թե հակահամաճարակային սահմանափակումներն ամբողջությամբ չեն վերացվի, քանի դեռ չի ստեղծվել վիրուսի դեմ պատվաստանյութը։

Այս ուղղությամբ ուսումնասիրություններ են ընթանում տասնյակ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Չինաստանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել