Տիգրան Աթանեսյանը ճանաչվել է տուժող՝ իր ընտանիքի անդամների նկատմամբ ոտնձգության գործով |pastinfo.am|
15:49 - 02 հունիսի, 2020

Տիգրան Աթանեսյանը ճանաչվել է տուժող՝ իր ընտանիքի անդամների նկատմամբ ոտնձգության գործով |pastinfo.am|

pastinfo.am: Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի անդամներին սպառնալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչի կողմից որոշում է կայացվել Տիգրան Աթանեսյանին տուժող ճանաչելու մասին։ Այս մասին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ փաստաբանը հրավիրվել է հարցաքննության։

Մայիսի 21-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի անդամների նկատմամբ ոտնձգություն է տեղի ունեցել։ Մասնավորապես՝ մի խումբ անձինք հայհոյել, վիրավորել են փաստաբանի 7 տարեկան տղային և կնոջը, փորձել հարվածել երեխային։ Փաստաբանի ընտանիքի անդամներին սպառնալու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել