Ձերբակալությունների նոր ալիք Թուրքիայում |azatutyun.am|
16:18 - 02 հունիսի, 2020

Ձերբակալությունների նոր ալիք Թուրքիայում |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայում ձերբակալությունների նոր ալիք է սկսվել՝ մեկ օրում ազատազրկվել են ավելի քան յոթ տասնյակ զինվորականներ ու ոստիկաններ՝ նախագահ Էրդողանի ընդդիմախոս Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեղադրանքով։

Ստամբուլի դատախազության հաղորդմամբ՝ իրավապահներն ընդհանուր առմամբ 118 մարդու ձերբակալման օրդեր են տվել, վերջիններս իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել մյուս ազատազրկվածների տված ցուցմունքների, ինչպես նաև հեռախոսազրույցների գաղտնալսման շնորհիվ։

Ձերբակալությունների շղթան սկիզբ է առել 2016 թվականի հուլիսից՝ հեղաշրջման փորձից հետո, որն, ըստ իշխանությունների, կազմակերպել էր ԱՄՆ-ում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլահ Գյուլենը։ Վերջինս հերքում է իր մեղսակցությունը։ Արդեն 4 տարի շարունակվող քննության ընթացքում ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, մոտ 150 հազարն էլ պաշտոնանկ են արվել։

Իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ պնդում են, որ Ռեջեփ Էրդողանն օգտագործում է այս գործը՝ ընդդիմադիրներին լռեցնելու և ճնշելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել