Փաշինյանը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում երկու տարբերակ է առաջարկում

 |armenpress.am|
19:28 - 02 հունիսի, 2020

Փաշինյանը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում երկու տարբերակ է առաջարկում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնների պահպանումը կբերի վարակվածության դեպքերի թվի անկման, նվազման ու զրոյացման: Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 2-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է ահագնանալ: Մեր հիմնական խնդիրը հակահամաճարակային կանոնների պահպանումն է և այդ կանոնների պահպանման որակը: Մենք ունենք համոզվածություն, որ այդ կանոնների պահպանումը կբերի կորոնավիրուսի դեպքերի թվի անկման, նվազման ու զրոյացման»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ պարետատան նիստի ընթացքում հանձնարարել է առավել խստորեն հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը:

«Մենք այսօր կանգնած ենք հետևյալ հանգրվանի առաջ՝ կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների, զուգորդելով դրանք պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական և սոցիալական ցնցումների, կամ մենք միասին, իրար հետ համագործակցված հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արդյունքներ արձանագրում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հայտնեց, որ յուրաքանչյուրը պետք է դիրքորոշում հայտնի հետագա անելիքների վերաբերյալ:

«Մենք շարունակում ենք մեկուսացած մնալ վարչապետի կեցավայրում: Մեր բոլորի ինքնազգացողությունը լավ է: Ընտանիքի հինգ անդամներից որևէ մեկը չունի վառ արտահայտված ախտանշան»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հայտնեց, որ իր աշխատանքային գրաֆիկից դուրս են մնացել միայն ընդունելությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել