Կորոնավիրուսից մահացած անձանց անունները հրապարակելու փաստով նյութեր են նախապատրաստվում
 |armtimes.com|
19:45 - 02 հունիսի, 2020

Կորոնավիրուսից մահացած անձանց անունները հրապարակելու փաստով նյութեր են նախապատրաստվում |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսից մահացած անձանց անունները հրապարակելու կապակցությամբ Քրեական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվել են կորոնավիրուսից մահացած մարդկանց անուն-ազգանունները, որը վերահրապարակել են նաեւ որոշ լրատվամիջոցներ. «Իրականում ոտնահարվել են մարդկանց իրավունքները, ամբողջությամբ հրապարակվել են նույնականացնող, անձնական տվյալներ, ինչն ուղղակի անընդունելի է»,- ասել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ նշելով, որ դիմելու են իրավապահներին:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել