Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում 49 հոգու մոտ կորոնավիրուս է հաստատվել, 307 թեստավորում է իրականացվել

 |factor.am|
20:56 - 02 հունիսի, 2020

Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում 49 հոգու մոտ կորոնավիրուս է հաստատվել, 307 թեստավորում է իրականացվել |factor.am|

factor.am: Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն) իրականացված թեստավորման վերաբերյալ Առողջապահության նախարարությունից Factor.am֊ին նոր մանրամասներ են փոխանցել։

Մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ թեստավորումն իրականացվել է երեք փուլով։ Մայիսի 28-ին թեստավորվել է 51 հոգի, այդ թվում՝ ադմինիստրատիվ կազմը և բուժական բաժանմունքներում աշխատող ՀԱՊԱԿ աշխատակիցները։ Արդյունքում՝ 7 հոգու մոտ հաստատվել է հիվանդությունը։ Մայիսի 30-ին թեստավորվել է 101 հոգի, որից՝ նույն բաժանմունքի 54 պացիենտ և 47 աշխատակից։ Մայիսի 31-ին թեստավորվել է ևս 155 աշխատակից։

Այսպիսով, երեք օրվա ընթացքում կատարվել է 307 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 49 հոգի, նրանցից 9-ը պացիենտ է, իսկ 40-ը՝ ադմինիստրատիվ, տնտեսական և բուժական բաժանմունքների աշխատակիցներ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել