Մեր գործերը հիմա ավելի վատ են՝ ո՛չ պատվաստանյութ ունենք, ո՛չ էլ՝ բուժող դեղամիջոց. Եվրոպական տարածքային բյուրոյի ղեկավար դոկտոր Հանս Քլյուգեն |armtimes.com|
12:07 - 03 հունիսի, 2020

Մեր գործերը հիմա ավելի վատ են՝ ո՛չ պատվաստանյութ ունենք, ո՛չ էլ՝ բուժող դեղամիջոց. Եվրոպական տարածքային բյուրոյի ղեկավար դոկտոր Հանս Քլյուգեն |armtimes.com|

armtimes.com: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախաձեռնել է Zoom-ով առցանց ճեպազրույցների շարք: Առաջին ճեպազրույցը սկսվեց քիչ առաջ: Բացման խոսքում Եվրոպական տարածքային բյուրոյի ղեկավար դոկտոր Հանս Քլյուգեն նշեց, որ այս վարակը մեզ հետ դեռ երկար է մնալու, քանի դեռ չկա անվտանգ պատվաստանյութ կամ բուժող դեղամիջոց: «Մեր գործերն ավելի վատ են հիմա՝ վարակը տարածվել է, ո՛չ պատվաստանյութ ունենք, ո՛չ էլ՝ բուժող նյութ: Միայն գիտենք, թե ինչպես աշխատենք վիրուսի հետ, բարդացման դեպքերի հետ, հանրության հետ»,- ասաց նա:

Քլյուգեն ասաց, որ հաճախ իրեն հարցնում են՝ ինչպես կգնահատի այս կամ այն երկրի ղեկավարների ձեռնարկած միջոցառումները կորոնավիրուսի դեմ պայքարում: «ԱՀԿ-ի խնդիրը չէ գնահատել այս կամ այն երկրի աշխատանքի արդյունավետությունը, սակայն կարող ենք ասել, որ բոլոր երկրներն էլ լրջագույն միջոցառումներ են ձեռնարկել»,- ասաց նա:

Բանախոսն առանձնահատուկ անդրադարձավ երեք երկրի, այդ թվում՝ մեր երկրին: «Հայաստանը, Ադրբեջանն ու Իսրայելը միջոցառումներ են ձեռնարկում՝ իրենց ազգային առանձնահատկություններից ելնելով: Ադրբեջանը վերանայում է թեստավորման սկզբունքները»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել