Alphabet հոլդինգը, որի կազմի մեջ է նաև Google-ը, մեղադրվում է միլիոնավոր օգտատերերի անձնական կյանքի գաղտնիության խախտման մեջ
12:31 - 03 հունիսի, 2020

Alphabet հոլդինգը, որի կազմի մեջ է նաև Google-ը, մեղադրվում է միլիոնավոր օգտատերերի անձնական կյանքի գաղտնիության խախտման մեջ

5 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով կոլեկտիվ հայց է ներկայացվել Alphabet հոլդինգի դեմ, որի կազմի մեջ է մտնում նաև Google-ը։ Հոլդինգը մեղադրվում է միլիոնավոր օգտատերերի անձնական կյանքի գաղտնիության խախտման մեջ։ Հայտնում է reuters.com-ը։

Համաձայն բողոքի, որը ներկայացվել է Կալիֆորնիայի նահանգային դատարան,  ընկերությունը կայքերի այցելությունների վիճակագրական ծառայությունների՝ Google Analytics, Google Ad Manager,  և այլ հավելվածների միջոցով՝ ներառյալ բջջային հեռախոսների համար նախատեսված հավելվածները, գաղտնի հավաքագրում է տեղեկատվություն օգտատերերի մասին։ Հայցի մեջ նշվում է, որ տեղեկատվության հավաքագրումն իրականացվում է անգամ անոնիմ ռեժիմի ակտիվացման դեպքում։ 

Ենթադրվում է, որ հայցվոր է հանդիսանում մի քանի միլիոն մարդ, որոնք 2016 հունիսի 1-ից կայքերի այցելությունների համար օգտագործում էին անոնիմ ռեժիմը։ Նշված խախտումների համար Google-ը կարող է վճարել առնվազն 5 հազար դոլար յուրաքանչյուր օգտատերի համար։

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել