Ռուսաստանը COVID-19-ի բուժման համար կկիրառի Ավիֆավիր դեղամիջոցը. այն անցել է փորձարկումն ու գրանցվել |armtimes.com|
12:47 - 03 հունիսի, 2020

Ռուսաստանը COVID-19-ի բուժման համար կկիրառի Ավիֆավիր դեղամիջոցը. այն անցել է փորձարկումն ու գրանցվել |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի հիվանդանոցները ամենայն հավանականությամբ հունիսի 11-ից կսկսեն կորոնավիրուսի բուժման դեղը տրամադրել հիվանդներին. Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդի (РФПИ) ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը, որը ֆինանսական աջակցություն է հատկացնում ճապոնական այս դեղամիջոցի ներդրման համար: Նա նշել է, որ այժմ կա մեկ ամսում 60 հազար հիվանդի բուժման համար բավարար դեղաչափ:

Այս խիստ վարակիչ հիվանդության համար դեռ որեւէ պատվաստանյութ չկա, եւ չկա դեղամիջոցների արդյունավետության առումով համաձայնություն համաշխարհային գիտական համայնքում:

Ռուսաստանում ներդրման պատրաստվող ճապոնական դեղամիջոցը գրանցված է «Ավիֆավիր» անվամբ, եւ սա կորոնավիրուսի հաղթահարմանն օգնող առաջին դեղամիջոցն է, որ հաստատել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը: Կլինիկական փորձարկումներ անցնելուց հետո այն շաբաթ օրը ներառվել է հաստատված դեղերի կառավարության ցանկում: Փորձարկմանը մասնակցել է 330 մարդ, եւ դեղը չորս օրվա ընթացքում մեծ մասամբ արդյունավետ բուժման ազդեցություն է ունեցել:

Լրացուցիչ թեստավորման համար պետք կլինի եւս մեկ շաբաթ: Առողջապահության նախարարությունը հավանություն է տվել դեղամիջոցի ներառման հատուկ արագացված ընթացակարգին. դրա արտադրությունը սկսվել է մարտ ամսից:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել