Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 03․06․20 (թարմացվող)
22:25 - 03 հունիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 03․06․20 (թարմացվող)

22:22- Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել է հիդրոքսիքլորոխին դեղամիջոցը վերադարձնել COVID-19-ի դեմ դեղամիջոցների փորձարկումներ: [ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուս] |news.am|


22:20- Այսօրվանից թույլատրվում է Իտալիա ԵՄ մնացած 26 պետություններից ու եւս մի շարք երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից եւ Շվեյցարիայից մուտքը։ Ընդ որում, զբոսաշրջիկները ստիպված չեն լինի պահպանել կորոնավիրուսի հետ կապված երկշաբաթյա կարանտինը, հայտնում է DW-ն։ |news.am|


17։11 - Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 482 000-ից, ահացածների թիվն անցել է 383 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 089 հազար մարդ: |armenpress.am|

 

17։05 - Իսպանիայում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը 287 012 է: Այս ցուցանիշով Իսպանիան աշխարհում չորրորդ տեղում է։ Մահացության ցուցանիշը կազմում է 27 127: 
Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 277 985 ընդհանուր դեպքով: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:
 Հաջորդը Իտալիան է, որտեղ վարակվածների թիվը 233  515 է, մահերինը՝ 33  530:|armenpress.am|

 

16։01 - Կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրը մնում է ԱՄՆ-ը, այնտեղ 1 միլիոն 800 հազարից ավելի դեպք է արձանագրվել, մահվան դեպքերի թիվն անցել է 108 հազարը։
Երկրորդը Բրազիլիան է՝ կես միլիոնից ավելի վարակվածներ, 31 հազարից ավելի մահացածներ։
Երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 400 հազարից ավելի վարակվածներ , 5 հազարից ավելի մահվան դեպքեր: |azatutyun.am|

 

14։55 - Իրանում կորոնավիրուսի հունիսի 3-ի վիճակագրական տվյալները՝
🔸Վարակակիրների թիվ - 160 696 (+3 134)
🔸Մահացածների թիվ - 8 012 (+70)
🔸Ծանր վիճակում է գտնվում 2 557 անձ
🔸Ապաքինվածների թիվ - 125 206 (+2 129)
    [Իրանում ՀՀ դեսպանություն]

 

13:42 - Ինքնամեկուսացումից դուրս գալը նոր կենսակերպի սկզբնավորում է, որին պետք է պատրաստվել քայլ առ քայլ և զգուշորեն: Ավելի ու ավելի շատ երկրներ են սահմանափակումները հանում, և շատ մեծ է բռնկումների վտանգը, որը մեծացնում է երկրորդ ալիքի հավանականությունը։ [Եվրոպական տարածքային բյուրոյի ղեկավար դոկտոր Հանս Քլյուգե] |armtimes.com|

 

13։33 - Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 8 536 նոր դեպք՝ դառնալով ընդհանուր 432 277։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 5 215-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը 195 957  է: 
|стопкоронавирус.рф|

 

13։31 - Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 786 նոր դեպք։ Covid-19-ի պատճառով մահացել է 22 մարդ, առողջացել է՝ 974-ը։
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165․555-ի, մահացածների թիվը՝ 4․585-ի։Մինչ օրս բուժվել է 129․21 մարդ։ [Թուրքիայի ԱՆ] |ermenihaber.am|

 

13։12 - Ռուսաստանի հիվանդանոցները ամենայն հավանականությամբ հունիսի 11-ից կսկսեն կորոնավիրուսի բուժման դեղը տրամադրել հիվանդներին։ Ներդրման պատրաստվող ճապոնական դեղամիջոցը գրանցված է «Ավիֆավիր» անվամբ, եւ սա կորոնավիրուսի հաղթահարմանն օգնող առաջին դեղամիջոցն է, որ հաստատել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը: |Reuters||armtimes.com|

 

11։48 - Մոնտենեգրոյի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին: Իշխանությունները նշել են, որ չեղարկում են որոշ սահմանափակումներ, սակայն այլ երկրներից վիրուսի ներմուծումը կանխելուն ուղղված բոլոր քայլերը կպահպանվեն: [Մոնտենեգրոյի կառավարություն] |eadaily.com||tert.am|

 

10։01 - Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․

Հաստատված դեպքեր- 800 (+4)
Առողջացածներ- 640 (+6)
Մահեր- 13 (+1) |stopcov.ge|

 

9։22 - Բրազիլիայում գրանցվել է օրեկան մահացությունների ռեկորդային թիվ։ Առողջապահության նախարարությունը երեքշաբթի երեկոյան տեղեկացրել է, որ 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակի 28 936 նոր դեպք, 1 262 հոգի մահացել է։ 

Ընդհանուր առմամբ, Բրազիլիայում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսի 555 383 դեպք ու 31 199 մահ։ Աշխարհում վարակվածների թվով Բրազիլիան երկրորդն է ԱՄՆ-ից հետո։ |reuters.com|

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել