Փոփոխություններ կկատարվեն ԱԺ կանոնակարգ օրենքում

 |armenpress.am|
19:33 - 03 հունիսի, 2020

Փոփոխություններ կկատարվեն ԱԺ կանոնակարգ օրենքում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Աննա Կարապետյանը:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից` քաղաքացիական ծառայության անցմանն առնչվող դրույթներն ուժի մեջ մտնելու, Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի կազմակերպման և գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքի ընդունման ժամկետները երկարաձգել մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 30-ը:

Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից` քաղաքացիական ծառայության անցման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ընդունման համար բավարար ժամկետի սահմանումը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 105 «կողմ» ձայնով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել