Պետական մարմինների զեկույցները չէին բավարարում և դիմեցի հանրությանը. հրեշավոր իրականություն բացահայտվեց. վարչապետ  |armtimes.com|
19:50 - 03 հունիսի, 2020

Պետական մարմինների զեկույցները չէին բավարարում և դիմեցի հանրությանը. հրեշավոր իրականություն բացահայտվեց. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ում շարունակում է լարված մնալ: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ընթացող ճեպազրույցի ժամանակ:

«515 նոր դեպք ենք ունեցել երեկ: Վերջին օրերի թվաբանությունը ինձ համար անհասկանալի  էր: Մի քանի անգամ քննել, վերաքննել ենք պարետատան կանոնները, որոնց պահպանումը պետք է բերեր նոր դեպքերի նվազման:

Պատճառների մասին պետական մարմինների զեկույցները չէին բավարարում և դիմեցի հանրությանը, ինձ համար ամենավստահելի մեթոդին, որ բացահայտեն կանոների չպահպանման աղաղակող դեպքերը»,-ասաց վարչապետը:

Երեկվանից սկսված լուսանկարների հրապարակման գործընթացը, որոնք ներկայացնում են պարետատան կողմից սահմանված կանոնների խախտումները, հրեշավոր իրականություն են բացահայտել:  Ըստ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ-ում գործ ունենք կանոների չպահանման համատարած ծավալների հետ:

«Երեկ այդ ֆլեշմոբի ընթացքում արձանագրեցինք, որ կանոները չեն պահպանում ամենալայն ծավալներով, տեղի ունեցած և ունենալիք գաղտնի հարսանքիներ բացահայտվեցին, վերջին զանգեր, խնջույքներ, այլ միջոցառումներ: Այսինքն առկա է պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոների ապակենտրոն չպահպանում»,-նշեց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել