Կապամոնտաժվեն Օղակաձև զբոսայգու ապօրինի կառույցները. գործընթացը մեկնարկել է
19:52 - 03 հունիսի, 2020

Կապամոնտաժվեն Օղակաձև զբոսայգու ապօրինի կառույցները. գործընթացը մեկնարկել է

Երևանում մեկնարկել է Օղակաձև զբոսայգու` հանրությանը վերադարձի գործընթացը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Հաստատված հիմնանորոգման ծրագրով ներկա պահին անմխիթար վիճակում գտնվող այգին կբերվի նոր տեսքի: Կապամոնտաժվեն զբոսայգում գտնվող ապօրինի կառույցները, տարածքները կկանաչապատվեն, կանցկացվեն լուսավորության և ոռոգման նոր ցանցեր, կիրականացվեն ժամանակակից կահավորման աշխատանքներ:

«Օղակաձև զբոսայգու այդ հատվածի հարևանությամբ արդեն ընթանում են հանրային սքեյթ-պարկի կառուցման աշխատանքները»,-տեղեկացրել է Կարապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել