ԱՀԿ-ն որոշել է վերադարձնել հիդրոքսիքլորոխինը COVID-19-ի դեմ դեղամիջոցների փորձարկումներ
 |news.am|
22:20 - 03 հունիսի, 2020

ԱՀԿ-ն որոշել է վերադարձնել հիդրոքսիքլորոխինը COVID-19-ի դեմ դեղամիջոցների փորձարկումներ |news.am|

news.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել է հիդրոքսիքլորոխին դեղամիջոցը վերադարձնել COVID-19-ի դեմ դեղամիջոցների փորձարկումներ, ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հիմնվելով մահացության մասին տվյալների վրա՝ հանձնաժողովի անդամները հանդես են եկել առաջարկությամբ, որ փորձարկումների ընթացքը փոխելու պատճառ չկա: Գործադիր խումբը ստացել է այս առաջարկությունները եւ հավանություն տվել բոլոր տեսակի դեղամիջոցները, ներառյալ՝ հիդրոքսիքլորոխինը, փորձարկումներում կիրառելու շարունակմանը»,- ասել է նա:

ԱՀԿ-ում, միաժամանակ, ընդգծում են, որ դեղամիջոցի վերադարձը համերաշխության փորձարկումների ծրագիր որեւէ կերպ չի վկայում դրա արդյունավետության մասին: Ներկայում COVID-19-ի արդյունավետ բուժում չկա:

Ավելի վաղ ԱՀԿ-ն որոշել էր ժամանակավորապես դադարեցնել COVID-19-ի դեմ հիդրոքսիքլորոխինի փորձարկումները` կապված այս դեղամիջոցն ընդունած հիվանդների շրջանում մահացության աճի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել