Որոշվեց ընդլայնել հակաճգնաժամային 8-րդ միջոցառումը |lragir.am|
12:37 - 04 հունիսի, 2020

Որոշվեց ընդլայնել հակաճգնաժամային 8-րդ միջոցառումը |lragir.am|

lragir.am: Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում այսօրվա դրությամբ շահառուներին հասանելի է ընդհանուր առմամբ 100 մլրդ 400 մլն դրամ գումար։ Միջոցառումներից օգտված տնտեսվարողների թիվը կազմում է 51 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1,1 մլն-ը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց հակաճգնաժամային 8-րդ միջոցառման մեջ։ Ըստ այդմ՝ որոշվեց կորոնավիրուսի հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու ոլորտների ցանկը ընդլայնել։

Մասնավորապես, ցանկն ընդլայնվեց ևս 9 ոլոտներով։ Դրանք են՝ մանածագործական արտադրատեսակների արտադրություն, փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից, թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն, ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն, էլեկտրական սարքավորանքի արտադրություն, ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն, համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում, ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:

Կառավարությունն ընդհանուր առմամբ ընդունել է 19 հակաճգնաժամային միջացառում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել