Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել, թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ունենալու |hhpress.am|
13:15 - 04 հունիսի, 2020

Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել, թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ունենալու |hhpress.am|

hhpress.am: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ սորտավորման գործընթացով զբաղվող խումբ է ձեւավորվել։ Հանրապետության բոլոր բժիշկները զանգով ներկայացնում են պացիենտի վիճակը, հետազոտության արդյունքները, որից հետո որոշվում է պացիենտի որտեղ լինելու հարցը։ Կա՛մ մնում է տանը, կա՛մ գնում է հիվանդանոց՝ ըստ իր վիճակի։

Նշելով այս մասին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Ջումալյանն ասաց. «Այս պահին արդեն ձեւավորված խումբը զանգեր է ընդունում բժիշկներից, կատարում դասակարգում՝ ըստ հիվանդի լաբորատոր գործիքային հետազոտության արդյունքների եւ գանգատների։ Հաշվի առնելով տարիքը՝ կատարվում է ընտրություն։

Հստակեցվում է՝ ով որ հիվանդանոց պիտի գնա, եւ կա՞, արդյոք, անհրաժեշտություն հիվանդանոց գնալու, թե՞ պոլիկլինիկայի բժշկի հսկողության տակ մնալու անհրաժեշտություն է առաջանում։ Մի քանի գործոն կա՝ տարիքը, խրոնիկ հիվանդության առկայությունը, դիագնոստիկայով հաստատված թոքաբորբը։ Եթե անձը չունի խրոնիկ հիվանդություն, մեծ տարիքի չէ, ապա բժշկի որոշմամբ պացիենտը մնում է տանը, հսկվում տեղամասային բժշկի կողմից»։

Ա. Ջումալյանն այնուհետեւ հավելեց՝ բոլոր այն պացիենտները, ովքեր հսկվում են տանը, գանգատների առկայության դեպքում շտապօգնության մեքենայով բերվում են պոլիկլինիկա։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում կորոնավիրուսի առաջին՝ ամենափոքր վարակակիրը 17 տարեկան է եղել։ 7 տարեկան էլ երկրորդ դեպքն է եղել։ Այս պահին պացիենտները դուրս են գրվել։ Հավասարությունը պահում են կանայք եւ տղամարդիկ. «Երեւի թե հավասար են»։

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ Հայաստանում հունիսի 3-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10 524 դեպք, որոնցից 3454-ը՝ առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 61 650 թեստավորում։ Այսպիսով՝ կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք եւ 27 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 170 (ավելացել է եւս 12-ով) դեպք։

Շարունակությունը՝ hhpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել