Շվեդիան կթուլացնի առանց այդ էլ թույլ կարանտինային սահմանափակումների մի մասը
 |azatutyun.am|
19:19 - 04 հունիսի, 2020

Շվեդիան կթուլացնի առանց այդ էլ թույլ կարանտինային սահմանափակումների մի մասը |azatutyun.am|

azatutyun.am: Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի խոսքով՝ հունիսի 13-ից երկրի բնակիչները Թագավորության մի տարածաշրջանից մյուսը ճանապարհորդելու հնարավորություն կստանան:

Այդ հնարավորությունը սակայն, ըստ շվեդական կառավարության ղեկավարի, տրվելու է միայն երկրի այն բնակիչներին, որոնք կորոնավիրուսի ախտանշաններ չեն ունենա:

«Այս որոշումը չի նշանակում, որ վտանգն այլևս անցյալում է և կյանքը կրկին բնական հունի մեջ է մտել» - հայտարարել է Շվեդիայի վարչապետը հավելելով, - «Եթե ծանր հիվանդների թիվը կրկին սկսի աճել, մենք ստիպված կլինենք հանդես գալ նոր սահմանափակումների ներդրման նախաձեռնությամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել