20:50- ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակը գործնականում անցյալում է։ Պատվաստանյութերի առումով հսկայական առաջընթաց է արձանագրվում։ Մենք արդեն պատրաստ ենք 2 մլն պատվաստանյութ մատակարարել, եթե դրանք հաջողությամբ անցնեն անվտանգության ստուգումը։ Պատվաստանյութերի վրա աշխատում է մինչև 7-8 ընկերություն։ [Դոնալդ Թրամփ]


18։01 - Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 924 591 հաստատված դեպք կա, մահացածների թիվը 110 210 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: 

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 618 554-ի, մահերինը՝ 34 072-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 449 834 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 528-ը: |armenpress.am|

 

17։58 - Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 731 000-ից, մահացածների թիվն անցել է 393 000-ից: Ապաքինվել է ավելի քան 3 271 000 մարդ: |armenpress.am|

 

14։15 -Իրանում կորոնավիրուսի հունիսի 5-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.

🔸Վարակակիրների թիվ - 167 156 (+2886)
🔸Մահացածների թիվ - 8134 (+63)
🔸Ծանր վիճակում է գտնվում 2.573 անձ
🔸Ապաքինվածների թիվ - 129 741(+2.256)
🔸Մինչ այժմ թեստավորվել է 1.040.289 անձ
    [Իրանում ՀՀ դեսպանություն]

 

14։04 - Չեխիայի կառավարության նիստում ընդունվել է որոշում բացելու սահմանները Ավստրիայի ու Հունգարիայի քաղաքացիների համար: Սլովակիայի հետ սահմանը բացելու որոշումն ուժի մեջ է մտել հինգշաբթի օրվանից: Գերմանիայի հետ քննարկումները շարունակվում են: [Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրշիչեկ] |armenpress.am|

 

12։08 - Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 8 726 նոր դեպք՝ դառնալով ընդհանուր 44։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 5528 (+144)-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը 212 680  է: 
|стопкоронавирус.рф|

 

10։40 - Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 988 նոր դեպք։ Covid-19-ի պատճառով մահացել է 21 մարդ, առողջացել է՝ 926-ը։
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 410-ի, մահացածների թիվը՝ 4 630-ի։Մինչ օրս բուժվել է 131 778 մարդ։ [Թուրքիայի ԱՆ] |ermenihaber.am|

 

10։17 - Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․

Հաստատված դեպքեր- 805 (+4)
Առողջացածներ- 650 (+6)
Մահեր- 13 |stopcov.ge|

 

10։15 - Կորոնավիրուսային հիվանդությունից մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Այստեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 615 870-ի, մահերինը՝ 34 039-ի: |armenpress.am|

 

10։06 - Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 702 000-ից, մահացածների թիվն անցել է 393 000-ից: Ապաքինվել է ավելի քան 3 252 000 մարդ: |armenpress.am|