Պարետատունը քննարկում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կարգավորման մի քանի սցենար՝ սկսած տոտալ արգելափակումների փուլ մտնելու, պարետային ժամ հայտարարելու |armenpress.am|
20:00 - 05 հունիսի, 2020

Պարետատունը քննարկում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կարգավորման մի քանի սցենար՝ սկսած տոտալ արգելափակումների փուլ մտնելու, պարետային ժամ հայտարարելու |armenpress.am|

armenpress.am: Պարետատունը քննարկում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կարգավորման մի քանի սցենար՝ սկսած տոտալ արգելափակումների փուլ մտնելու, պարետային ժամ հայտարարելու, տնտեսական գործունեությունների հիմնական մասը արգելելու տարբերակներից։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։

 «Այդ քննարկումների համատեքստում ես ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որևէ մեկի կապակցությամբ, որովհետև նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լինել, որ դրանք լուծելու են մեր խնդիրները։ Մենք ելնում եք այն կանխավարկածից, որ ընդհանրապես կորոնավիրուսի մեր գագաթնակետը պետք լինի հունիսի վերջին, բայց հարցը հետևյալն է, որ դա հիմնավորող և ապացուցող որևէ տվյալ չկա, որևէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին և ոչ հոկտեմբերին, ոչ դեկտեմբերին, և նույնիսկ ոչ 2021 թվականի փետրվարին։ Կորոնավիրուսի համավարակը ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր դինամիկաներով և տեմպերով, հետևաբար՝ այս առումով անորոշությունները շատ են»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պատկերացմամբ՝  համաճարակային խնդիրը կարելի է  լուծել անհատական վարքագծի փոփոխությամբ։  

«Ենթադրենք ինչ-որ հրաշքով վարչական լծակներով կորոնավիրուսի համավարակի ցուցանիշը դարձել է զրո, բայց աշխարհում այն գոյություն ունի, և եթե անհատական վարքագծի և հիգիենայի, հակահամաճարակային կանոնների պահպանման մշակույթը չի փոխվում, ի վերջո, այն պահին, երբ բացվենք աշխարհի առաջ , պոտենցիալ վարակակիրները գալու են Հայաստան, և մենք սկսելու են ամեն ինչ նորից»,- նշեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել