Կասեցվել է մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը, մեկինը՝ 72 ժամով
20:02 - 05 հունիսի, 2020

Կասեցվել է մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը, մեկինը՝ 72 ժամով

Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում շարունակվում են ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի լայնածավալ ստուգայցերը հանրապետության մարզերում, Երևանում, և հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները ներկայացվում են պարետատուն, որտեղ էլ որոշվում է տնտեսավարողի նկատմամբ կիրառվող պատժամիջոցը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, ՍԱՏՄ տեսուչներն հունիսի 5-ին հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցրել են հանրային սննդի ոլորտում գործող 100-ից ավելի տնտեսավարողների գործունեությունը: Դրանցից երկուսի աշխատանքը, կրկնակի խախտումների հայտնաբերման հիմքով, դադարեցվել է 48 ժամով:

«Այսօր 24 ժամով դադարեցվել է նաև պետական կառույցներում՝ Կառավարության N1 և Կառավարության N3 շենքերում, գործող հանրային սննդի կազմակերպությունների աշխատանքը:

Նշված ընկերությունները խախտել են սահմանված սանիտարահիգիենիկ՝ անձնակազմի պարտադիր դիմակ կրելու բոլոր հաճախորդներին ջերմաչափելու, ախտահանման և ջերմաչափման վերաբերյալ գրանցամատյաններ ունենալու, սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը ապահովելու, բոլոր մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ ունենալու և, շատ դեպքերում, նարգիլե չօգտագործելու, պահանջները:

Եվս մեկ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը դադարեցվել է 72 ժամով, քանի որ այդ տնտեսավարողը, խախտելով 24 ժամով կասեցման պարետի որոշումը, շարունակել էր աշխատել: 

Կասեցումների նպատակը ոչ միայն կարգազանցներին պատժելն է, այլև՝ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը: ՍԱՏՄ աշխատակիցները տրամադրում են նաև խորհրդատվություն, տալիս են ցուցումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել