Եվս 36 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 10 ՂՀ քաղաքացի Նուր-Սուլթանից մեկնեց ՀՀ․ դեսպանատուն
21:05 - 05 հունիսի, 2020

Եվս 36 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 10 ՂՀ քաղաքացի Նուր-Սուլթանից մեկնեց ՀՀ․ դեսպանատուն

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ս.թ. հունիսի 5-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Նուր-Սուլթան-Երևան DV 5048 չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և ՂՀ իշխանությունների, հայկական համայնքային կառույցների աջակցությամբ ևս 36 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 10 ՂՀ քաղաքացի մեկնեց ՀՀ:

«Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվել են ինքնամեկուսացման վայրեր:

 Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել