Տեսչական մարմինների ստուգողական այցերի ընթացքում կասեցվել է շուրջ 1500 տնտեսվարողի գործունեություն

 |armenpress.am|
21:25 - 05 հունիսի, 2020

Տեսչական մարմինների ստուգողական այցերի ընթացքում կասեցվել է շուրջ 1500 տնտեսվարողի գործունեություն |armenpress.am|

armenpress.am: Արտակարգ  դրության պայմաններում տեսչական մարմինները իրականացրել են 22 հազար ստուգողական այց, ինչը շատ մեծ ծավալ է։ Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին ասաց Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

«Այդ ստուգողական այցերի արդյունքում կասեցվել է 1490 տնտեսվարողի գործունեություն: Միայն հունիսի 5-ի դրությամբ ունենք 796 ստուգում, որի արդյունքում կասեցվել է 220 տնտեսվարողի գործունեությունը»,- ասաց Ասոյանը։

Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը նշեց, որ ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում, որոնք տալիս են ցանկալի արդյունք:

«Շուրջ տաս օր նման միջոցառումներ են իրականացվել Դավիթաշեն, Նորք Մարաշ, Փոքր կենտրոն, Մեծ կենտրոն, Արաբկիր վարչական շրջաններում: Մենք նախօրոք չենք իրազեկելու մեր միջոցառումների մասին, որպեսզի ոչ բարեխիղճ տնտեսվարողները անակնկալի գան և պատասխանատվություն կրեն իրենց վարքագծի համար»,- նշեց Ասոյանը։

 Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը ընդգծեց, որ այս ցանկում ներառված են բոլոր պետական հիմնարկները և բուժհաստատությունները։

«Մենք այսօր կասեցրել ենք Կառավարության 1 և 3 մասնաշենքերում գործող հանրային սննդի կետերի գործունեությունը: Կասեցրել ենք նաև բուժհաստատության գործունեություն, որտեղ ևս խնդիրներ էինք արձանագրել: Ունենք նաև դեպք մանկապարտեզի կասեցման»,-ասաց Ասոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել