Արցախի ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի գլխավոր դատախազի ընտրության հարցով
21:30 - 05 հունիսի, 2020

Արցախի ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի գլխավոր դատախազի ընտրության հարցով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը  ստորագրել է որոշում՝ ԱՀ Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի հունիսի 9-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած  օրակարգով։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, օրակարգում է լինելու Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի ընտրության հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել