ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել |armtimes.com|
10:18 - 06 հունիսի, 2020

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի պետական համալսարանում ստեղծված իրավիճակն իր հանգուցալուծմանն է մոտենում։ Մոտ ապագայում բուհն արդեն ռեկտոր կարող է ունենալ։

Արդեն տեւական ժամանակ՝ 2019-ի մայիսի 30-ից, Մայր բուհը ղեկավարում է ռեկտորի պաշտոնակատարը, թափուր պաշտոնի մրցույթն էլ արտակարգ դրության պատճառով հետաձգվում է։

Խնդիրը հետագայում ավելի բարդացավ, երբ սույն թվականի մարտի 30-ին ավարտվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի գործունեության ժամկետը։ Այն բուհի կառավարման բարձրագույն եւ հսկողություն իրականացնող մարմինն է, որն ընտրում է ռեկտորին։ Ստացվում է՝ այդ պաշտոնի համար մրցույթը չի կարող իրականացվել, քանի դեռ նոր խորհուրդը չի ձեւավորվել։

ԿԳՄՍ նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, քանի որ արտակարգ դրություն է, սակայն հաշվի առնելով այն, որ ստեղծված իրավիճակը կարող է երկար ձգվել՝ պատրաստվում են Պարետատան հետ համատեղ քննարկել ու գտնել լուծումներ, որ բուհի բնականոն գործունեությունը չխաթարվի։

Մեր հարցին այսօր ԿԳՄՍՆ-ից պատասխանեցին, որ արդեն գրություն է ուղարկվել բուհ, որպեսզի խորհուրդ ձեւավորելու համար ներկայացվեն ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուները։ Դրանք լինելուց հետո՝ լիազոր մարմնի՝ այս դեպքում ԿԳՄՍՆ-ի կողմից եւս կհամալրվեն թեկնածուները, եւ կազմը կուղարկվի ՀՀ կառավարություն։

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել