Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ |armtimes.com|
10:44 - 06 հունիսի, 2020

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա խոսնակ Մանե Գեւորգյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը ներկայացվել է հունիսի 4-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։

Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, դրանք հեռացնել, հերքման տեքստը հրապարակել, ինչպես նաեւ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցել։

Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը մեր զրույցում ասաց, որ հայցի պատճառը Մանե Գեւորգյանի ապրիլի 29-ի ֆեյսբուքյան գրառումն է։

Կիվիրյանը նշեց, որ ընդհանուր առմամբ պահանջում են 2 մլն դրամի չափով փոխհատուցում։ Նրա խոսքով՝ մամուլի խոսնակը հանդես է գալիս վարչապետի անունից, այդ իսկ պատճառով հայցը ներկայացվել է նաեւ վարչապետի դեմ։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեր զրույցում ասաց, որ հայցը դեռ չի ստացել։ Հարցին՝ պատրաստվո՞ւմ է հերքել իր գրառումը՝ նա բացասական պատասխան տվեց։

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել